Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:25 08-07-2025

Լրագրողները բոյկոտեցին Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը, երբ նա սկսեց վիրավորել լրատվամիջոցին

Այսօր ԱԺ-ում լրագրողները բոյկոտեցին փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը, երբ նա սկսեց թիրախավորել լրագրողներին։

«Ես ձեր լրատվամիջոցներին, տերերին որակումներ չեմ տալիս։ Խուլիգանություն չեմ որակում։ Մի ասեք՝ ինչու հարձակվեցիք, ասեք՝ հարձակվեցի՞ք արդյոք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Երբ լրագրողները նշեցին, որ նիստերի դահլիճ էր մուտք գործել նաև իր խորհրդականը, որն առերևույթ խուլիգանական վարքագիծ էր թույլ տվել, Ռուբինյանը շարունակեց թիրախավորել լրագրողներին։

«Իմ խորհրդականը կանգնած է եղել Հակոբ Արշակյանի կողքին, երբ Ռոբերտ Քոչարյանի որդու օգնականը վիրավորել է Արշակյանին, դրան ի պատասխան՝ իմ խորհրդականը կարգի է հրավիրել»,- ասաց Ռուբինյանը՝ չդադարելով թիրախավորել լրատվամիջոցին, որը ներկայացրել էր Ռուբինյանի խորհրդականի վարքագծի մասին։

Լրագրողները բոյկոտեցին Ռուբինյանի ճեպազրույցը, վերջինս էլ ստիպված եղավ հեռանալ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն