Միտք 11 ամիս առաջ - 13:37 07-07-2025

Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու ճանապարհը

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու ճանապարհը (2011–2012)

1. Իրավիճակը Վրաստանում նախքան Իվանիշվիլին՝
2004–2012 թվականներին Վրաստանում իշխանության էր «Ազգային միացյալ շարժումը»՝ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարությամբ։
Սկզբնական շրջանում Սահակաշվիլին վայելում էր լայն աջակցություն՝ հակակոռուպցիոն պայքարի, ինստիտուցիոնալ բարեփոխումների և Վրաստանի արևմտյան ուղու որդեգրման համար։
Սակայն տարիների ընթացքում նրա իշխանությունը դարձավ ավելի ու ավելի ավտորիտար, իսկ՝ 2007 և 2011 թվականների բողոքի ցույցերի ճնշման, մեդիայի վրա վերահսկողության և մարդու իրավունքների խախտումների հետևանքով այն վերածվեց սովորական ավտորիտար իշխանության։
2. Մինչ Բիձինա Իվանիշվիլիի հայտնվելը քաղաքական դաշտում
2011 թվականի հոկտեմբերին՝ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից հեռու միլիարդատեր էր (հիմնականում՝ Ռուսաստանում կուտակած կապիտալով), հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին։
Ստեղծեց ընդդիմադիր շարժում՝ «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան», որը կարճ ժամանակում միավորեց մի շարք ընդդիմադիր խմբեր՝ ներառյալ նախկինում հակասություններ ունեցող, հաճախ նաև թշնամաբար տրամադրված խմբեր։
3. Հանրային տրամադրություններ և քարոզչական ռեսուրսներ ստանալու համար Իվանիշվիլին օգտագործեց զգալի ֆինանսական ռեսուրսներ՝
✅Մամուլում ազդեցություն և աջակցություն ստանալու համար,
✅Սկսեց սոցիալական աջակցության ծրագրեր (օրինակ՝ գյուղերին տեխնիկայի կամ պարարտանյութերի մատակարարում),
✅Ճիշտ թիրախավորելով իր պոտենցիալ ընտրողին, նա սկսեց ընտրազանգվածի հետ ուղղակի կապ ստեղծել։
Իվանիշվիլիի թիմը մատնանշում էր Սահակաշվիլիի սխալները՝ մարդու իրավունքների խախտումները, ու հատկապես մեծ աղմուկ հանած «Գլդանի բանտի սկանդալը» (բանտում խոշտանգումների մասին բացահայտումներ) և այլն։ Շատ վրացիներ մինչ օրս այն կարծիքին են, որ հենց բանտում տեղի ունեցած խոշտանգումն էր, որը փողոց հանեց նաև հանցագործների հարազատներին ու մտերիմներին, ինչը հետխորհրդային երկրներում հսկայական ռեսուրս է։
4. Ընտրություններ և իշխանափոխություն
—————————————————————
2012 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան հաղթեց՝ ստանալով մոտ 55% ձայներ։
Սահակաշվիլիի կուսակցությունը պարտվեց՝ դառնալով ընդդիմություն։
Իվանիշվիլին դարձավ վարչապետ՝ ցույց տալով, որ հնարավոր է իշխանության հասնել կոալիցիոն համագործակցությամբ, խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ ժողովրդական հիասթափությունն օգտագործելով որպես քաղաքական ռեսուրս, սակայն առանց փողոցային ակտիվ պայքարի՝ հեղափոխության կամ հեղաշրջման։
Եզրակացության փոխարեն
—————————————————————
Իշխանափոխությունը հնարավոր է կառուցել ժողովրդի իրական դժգոհության վրա, երբ այն մատուցվում է վստահելի և չվարկաբեկված անհատների ու խմբերի կողմից, ազգային և պետական շահերի հստակ ձեւակերպմամբ։
Քաղաքական հաղթանակը հնարավոր է նաև առանց ավանդական քաղաքական պատմություն ունենալու՝ ճիշտ մեսիջներով, ֆինանսապես կայուն հարթակներով և լայն կոալիցիոն համագործակցությամբ՝ ավանգարդում պահելով վստահելի և չվարկաբեկված անհատների կերպարները։
Կարևոր է ոչ միայն քննադատությունը, այլ գործնական այլընտրանքների տրամադրումը՝ սոցիալական և տնտեսական մակարդակում (օրինակ՝ Իվանիշվիլիի «մարդուն մոտիկ» նախաձեռնությունները՝ գյուղատնտեսական վարկեր, բուժօգնություն, գյուղերի ուղիղ աջակցություն)։
Հանրային և քաղաքական չափավոր PR–ը, մեդիայի ակտիվ ներգրավմամբ, սեփական պատկերացումների մեջ ազնվությունը և ապագայի տեսիլքը դառնում են հաղթանակի բանալին, հատկապես՝ երբ մրցակիցը կորցնում է հանրային վստահությունը։
Հ․Գ․ Մեկ այլ առիթով կգրեմ, թե Հայաստանի և հայ հասարակության պարագայում ինչո՞ւ հնարավոր չէ նույնությամբ կրկնել այն, ինչ եղավ Վրաստանում, բայց ընդհանուր բանաձևը կարծում եմ հնարավոր է»։

Ամենից շատ դիտված

16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում

Ձեզ գուցե հետաքրքրի