Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:15 06-07-2025

Պորտուգալական ակումբները նշել են, թե երբ են պատրաստվում Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները

Պորտուգալական ակումբները սպասում են Աշխարհի ակումբային առաջնության ավարտին, որպեսզի սկսեն բանակցությունները «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։

Ըստ աղբյուրի՝ Սպերցյանի ներկայացուցիչները զրուցել են պորտուգալացի գործընկերների հետ, սակայն վերջիններս հասկացրել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել միայն Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Մամուլում նշվում է «Պորտուի», «Բենֆիկայի» և «Սպորտինգի» հետաքրքրության մասին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 143 հանդիպում՝ խփելով 44 գոլ և կատարելով 32 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն