Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:45 06-07-2025

Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան - Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բուժօգնությում ստացած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը