Ներքին 1 տարի առաջ - 15:41 04-07-2025

Կաթողիկոսի թեկնածու ՔՊ–ն չունի. Ալեն Սիմոնյան

Մենք վստահ ենք, որ նա գնալու է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին։
«Ես վստահ եմ, որ այդ իմաստնությունն իր մեջ կլինի։ Ես չեմ կարող ասել՝ ինքնակա՞մ է գնալու, թե՞ կողքի եպիսկոպոսները, կամ խիղճը, կամ Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտան, թե եղբա՛յր, ամոթ է, մի՛ արա այդ բանը, դու դարձել ես Լյուդովիկոս 14-ը, որ պետությունը ես եմ, եկեղեցին ես եմ»,– ասաց ԱԺ նախագահը։

ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց` իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն։
«Որևէ մեկի անուն ՔՊ-ում, մեր անձնական զրույցների մեջ երբևէ չի քննարկվել»,– նշեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եկեղեցականներն իրենք իրենց միջից պետք է ընտրեն կաթողիկոսին։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ