Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի և նրա ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի, 2020-ի մայիսի 11-ից՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ արդեն 2021-ի հունվարի 18-ին վերջինս նշանակվել է նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։Որպես անշարժ գույք՝ Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է 1 ամառանոց՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում և 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, երկուսն էլ՝ համատեղ սեփականությամբ։ Ամառանոցը Ավանեսյանը ձեռք է բերել 2005 թվականի մայիսի 26-ին, բնակարանը՝ 2014-ի մայիսի 5-ին Տարեվերջին նախարարի անշարժ գույքը ամբողջովին պահպանվել է։
Անահիտ Ավանեսյանը շարժական գույքի բաժնում հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2015 թվականին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։
Վերջինս 1 մլն դրամ արժեքով բաժնեմաս ունի մի ընկերությունում, որը ձեռք է բերել 2011 թվականին, և այս բաժնեմասը տարեվերջին պահպանվել է։ Որպես գործարքի մյուս կողմ՝ հայտարարագրում ներկայացված են Թորգոմ և Մարգուշ Վարդանյանները։
Ավանեսյանն առևտրային բանկերից մեկում ունեցել է 40․035 դոլար անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին պահպանվել է։
Անահիտ Ավանեսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 73․52 եվրո, տարեվերջին՝ 67 հազար դրամ, 2,576 դոլար և 14․26 եվրո։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 1․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 250 հազար դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Անահիտ Ավանեսյանի եկամուտները կազմել են 32 մլն 227․795 դրամ, որից 20 մլն 344․702 դրամը Առողջապահության նախարարությունից ստացած աշխատավարձն է, 11 մլն 883․093 դրամն էլ՝ Աբովյան 39 ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը։
Պաշտոնյայի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ 3-ն էլ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Հայտարարագրի համաձայն՝ 3 հողամասն էլ նա ձեռք է բերել 2007 թվականին ապրիլի 17-ին։ Հողամասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։
Ստեփան Ավանեսյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2010 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2015 թվականից։ Այս ավտոմեքենան նույնպես տարեվերջին պապանվել են։
Վերջինս 6680 դրամ ընդհանուր արժեքով 2 բաժնեմաս ունի ունի մի ընկերությունում, որի անունը չի նշվում։ Այս բաժնեմասերը նա ձեռք է բերել 2017 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ որպես գործարքի մյուս կողմ նշվում են Նիկոլայ Մխիթարյանն ու Մանե Բուդաղյանը։
Ստեփան Ավանեսյանի բանկային հաշվիներին տարեսկզբին եղել է 172․963,6 դրամ, տարեվերջին՝ 164․058,41 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 600 հազար դրամ և 5000 դոլար, տարեվերջին 1․5 մլն դրամ և 4600 դոլար։
Վերջինիս եկամուտը 2024 թվականին կազմել է 2 մլն 46 հազար դրամ, որը «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։