Ներքին 1 տարի առաջ - 22:37 26-06-2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Արարատ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․

«Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ընդհանրապես՝ իմ առաջին այցն է ձեր երկիր։ Եվ ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։

Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։

Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին.եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ։ Եվ այս այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։

Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է՝ դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։

Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները, տեսլականները միմյանց բավականին մոտ են»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում