Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 26-06-2025

Բագրատ Սրբազանից նման բան չեմ հավատում․ ահաբեկիչները ներկայիս ղեկավարներն են․ հարցում

Նախօրեին ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը։ Նա մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին սկսված խուզարկություններից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։ ՔԿ-ն նաև ձայնագրություններ է տարածել ենթադրյալ հեղաշրջման փորձի մասին, որտեղ խոսվում է «բջոտ տղերքի» ներգրավվելու, մի քանի հոգու «գլուխն ուտելու», «փուռը տալու» մասին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Բագրատ Սրբազանն ու իր աջակիցներն ահաբեկչություն էին պատրաստում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այս ամենը կեղծիք է։ «Ոչ, ոչ մի դեպքում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սա շոու է իշխանության կողմից։ «Ոչ իհարկե, չեմ հավատում։ Էդ հատուկ են արել, որ իրանց ձերբակալեն ու ընդհանրապես սա իր վախերն ա, շոու ա սարքում ու էլի իր ա զանգվածը կընտրի, կհավատա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողովուրդը կորցրել է հավատը բոլորի նկատմամբ։ «Վայ բոլորից էլ այսօր ամեն ինչ սպասում եմ հոգիս»,- ասաց նա։

«Ոչ, դա հնարավոր չի, որովհետև ինքը էդ մարդը չի, որ ահաբեկչություն սարքի։ Թող ահաբեկիչներն իրենք մտածեն՝ իրանք ինչ են անում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է