Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 25-06-2025

Աննա Հակոբյանին պետք է սաստի Փաշինյանը, եթե իհարկե կարողանա․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն անդրադառնալով ընդդիմության իբրև հեղաշրջման պլանին, հերթական անգամ վիրավորել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին։

«Բայց մի տեսակ նեղված եմ։ Չեմ հասկանում, բա էն «ազգակործան պատուհաս»-ը, յուր աղանդավորականներով հանդերձ, ինչո՞ւ հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։ Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին՝ մեռելի զդաչի։ Այլ խոսքով՝ ազգադավ վիժվածք։ Բոլոր ազգադավ վիժվածքների հոգևոր առաջնորդ։ Ընդ որում՝ ինքնակոչ։ Թե բա՝ «ազգակործան պատուհաս»։ Գիտնական ոջիլ»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞վ պետք է սաստի Աննա Հակոբյանին առաջին նախագահին վիրավորելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը պետք է սաստի Աննա Հակոբյանին, որոշ քաղաքացիների կարծիքով էլ՝ պետք է սաստի Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ հենց ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն անգրագետ է։ «Դե ինքը անգրագետ մարդ ա, գրագետ մարդը տենց բան կանե՞ր։ Առաջին հերթին իր ամուսինը պիտի սաստի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանին պետք է սաստի Նիկոլ Փաշինյանը։ «Իր ամուսինը, ուրիշ ոչ ոք, դրան սաստեղ չի լինի, եթե իհարկե կարողանա»,- ասաց նա։

«Աբսուրդ ա, ամոթ իրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի