Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշ ժամանակ առաջ հանդես եկան «Ընտանեկան փոդքաստով»։ Դրա շրջանակներում նրանք քննարկում էին ամենատարբեր թեմաները՝ «իրական» Հայաստանի գաղափարախոսությունից մինչև Ադրբեջանի հետ հարաբերություններ։
Սակայն, մի քանի թողարկումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դադարեցրին «Ընտանեկան փոդքաստի» նկարահանումը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այլևս փոդքաստ չեն նկարում»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ գուցե հասկացել են, որ մարդիկ չեն ուզում լսել իրենց։
«Վախեցած են երևի ժողովրդից, կհելնեն էլի իրանց հերը կանիծեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը փոդքաստ չեն նկարում, որովհետև ոչ ոք իրենց չի սիրում։
«Որովհետև իրանց ոչ մեկը չի սիրում, ոչ էլ հարգում ա։ Իրանք արժանի չեն, որ հանկարծ որևէ մեկը նայի։ Իրանց ձայնը լսում ենք, անջատում ենք հեռուստացույցը»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ չի ուզում լսել նրանց անունը։
«Իր անունը մի տվեք»,- ասաց նա։
«Որովհետև շատ են ծաղրել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։