Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:40 23-06-2025

«Շեք արած» ենք քշում, ավտոն մայթերն են գցում, բայց էլի ջարդում ենք, ո՞վ ա դրա փողը տալու. վարորդ

Վանաձոր -Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրում ներառվեցին Ալավերդու վթարային զույգ կամուրջները: 2022 թվականին դրանք հիմնանորոգվեցին: Սակայն կրկին միջպետական ճանապարհը հատող Էնգելսի կամուրջը չնորոգվեց: Բացի այն, որ կամրջի վրա բազմաթիվ խոր փոսեր կան, արդեն նաեւ մետաղական կոնստրուկցիաներն են երեւում:

Էնգելս թաղամասի բնակիչները պատմում են, որ կամրջի վրա հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծվում: Փոսերից խույս տալու համար վարորդները երբեմն երթեւեկում են կամրջի համեմատաբար բարվոք տեղանքով, իսկ դա մայթն է, երբեմն էլ հանդիպակաց գոտին:

Թաղամասի բնակիչներից մեկի խոսքով, Ալավերդի քաղաքում նմանատիպ խնդիրները շատ են եւ Ալավերդու համայնքապետարանը կարծես չի նկատում այդ խնդիրները: Ճանապարհային նշանների բացակայություն, կախված մալուխներ, քանդված ճանապարհներ, մի խոսքով խնդիրներ, որոնց լուծման համար ոչ թե ֆինանսական մեծ միջոցներ են պետք, այլ պարզապես սրտացավ վերաբերմունք սեփական քաղաքի հանդեպ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում