Մամուլ 11 ամիս առաջ - 07:05 19-06-2025

Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին պարբերաբար թե՛ անհեթեթ, թե՛ անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ: Դե, օրինակ՝ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից: Սակայն Սամվել Կարապետյանի հետ կապված (չի բացառվում նաև եկեղեցականների հետ կապված), ամենայն հավանականությամբ, այն աստիճան ապօրինի, կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր պատճառ բերել «մի քիչ հանգստանալը»՝ «չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց» հավատ չներշնչող ձևակերպմամբ, բայց փաստը մնում է փաստ:
Հանուն արդարության, պետք է նշել, որ կան տեղեկություններ, թե նրա հրաժարականը վաղուց էր նախատեսվում, ընդ որում, հասկանալի է՝ այլ պատճառներով, սակայն այն, որ դա եղավ հենց Եկեղեցու և Սամվել Կարապետյանի վրա հարձակման կոնտեքստում, խոսում է մի քանի կարևոր հանգամանքի մասին: Նախ՝ ԱԱԾ տնօրենը, բնականաբար, ամենատեղեկացված անձանցից է, տիրապետում է ահռելի ինֆորմացիայի, այդ թվում՝ գործող իշխանությունների իրական շրիշակային վարկանիշի և արտաքին ակտորների՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի առումով: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հիանալի հասկանում է, որ Փաշինյանի «նավը» խորտակվում է: Կա նաև Փաշինյանի՝ առաջիկայում Թուրքիա մեկնելու հանգամանքը, ինչի հետ կապված ևս, Աբազյանը, բնականաբար, շատ ավելի տեղեկացված է: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում իրավապահ կառույցներից, այդ թվում՝ ԱԱԾ-ից էլի են լինելու հրաժարականներ: Սա նշանակում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը, որը վաղուց կորցրել է «ժողովրդական» հենարանը, կորցնելու է նաև իր վերջին հույսն ու հենարանը՝ իրավապահ համակարգը: Իշխանական կուլիսներում խոսում են, որ նույնիսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի շատ սակավաթիվ հավատարիմներից, չի կարողանալու վերահսկել ԱԱԾ-ն, որտեղ մեծամասամբ արհեստավարժ, փորձառու, պետությանը նվիրված սպաներ են, որոնք հազիվ թե հանդուրժեն Նիկոլ Փաշինյանի՝ այս աստիճանի ապօրինի քաղաքական հրամանները:
Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ջղագրգիռ պահվածքը նույնիսկ իր թիմում են ոչ բոլորը ողջունում ու նրա թեզերը տարածում: «Առաջնագծում» առավելագույնը 1-2 նախարար ու մոտ 10-15 պատգամավոր է, մնացյալը, չնայած չեն ընդդիմանում, բայց առավելապես լուռ են: Հնարավոր է, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք «հոգու խորքում» համակարծիք չեն Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին ու մնացյալ ապօրինություններին: Կամ առնվազն մտագոհված և վախեցած են, որ «փուռն են գնալու» Փաշինյանի պատճառով:
Հ.Գ.-Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի հետ կապված՝ ժամեր շարունակ իրավապահները որևէ պաշտոնական հաղորդագրություն չէին տարածում: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանից ստացած «sms»-հանձնարարականը կատարելու համար «հիմքեր» էին փնտրում, բայց չէին գտնում: Վերջապես, հաջողվեց մոգոնել «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքը, ինչն արդեն իսկ որակվել է անհեթեթ ու շինծու, բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգի կատարում, առավել ևս, որ նախորդ օրը ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր նշել, թե «ես քեզ իմ ձևով կմիջամտեմ»:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան