Ներքին 1 տարի առաջ - 13:41 18-06-2025

Լարսի անցակետում մեծ թվով բեռնատարներում բարձված միրգը ռուսական կողմի փնթի աշխատանքի պատճառով փչանում է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից SHAMSHYAN.com-ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի փնթի, ինչու չէ՝ նաև մտածված աշխատանքից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշում են.

«Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:

Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում:

Վարորդները նշում էին նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն:

Մեքենաների թիվն անցնում է 200-ը՝ ըստ SHAMSHYAN.com ահազանգած վարորդների:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն