copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:58 15-06-2025

Երկրում ժամկետից երկար մնացողների նկատմամբ կկիրառվի մշտական արգելք․ ԱՄՆ-ի դեսպանատունն զգուշացնում է

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,- զգուշացվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։