copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:48 15-06-2025

Ինչ վնասներ է հասցրել պտտահողմը. Արթիկի համայնքապետարան

Երեկ Արթիկում ուժեղ պտտահողմ էր եղել, որը բավականին ավերածություններ էր պատճառել:

Արթիկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել հասցված վնասների մասին:

«Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր»,- ասվում է հայտարարության մեջ։