Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:52 14-06-2025

Երեխա էի, պախկվոցի էինք խաղում, երբ զինվորները եկան․ Անդրեյ Կարապետյանի աքսորման օրվա հուշը

Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ Խորհրդային շրջանում բռնաճնշումների զոհ են գնացել հարյուր հազարավոր հայեր։ Ոմանք տաջանքների են ենթարկվել, շատերը գնդակահարվել, աքսորվել։ Երևանում՝ Բռնադատվածների հուշահամալիրում այսօր ծաղիկներ խոնարհեցին Պահպանողական կուսակցությունը և այլ մարդիկ։

Oragir.News-ը զրուցել է բռնադատված 88-ամյա Անդրեյ Կարապետյանի հետ։

«4-րդ դասարան էի փոխվել։ Այդ օրը երեխաներով պախկվոցի էինք խաղում, ու հետաքրքիր էր, որ երկար խաղացինք ու մեր ծնողները չկանչեցին։ Եկանք տուն, հըլը աչքս չէր կպել, 1-ի կողմերը եկան երկու զինվորական, խուզարկին տունը, հրացանով խփում էին պատերին ու կես ժամ ժամանակ տվեցին դուրս գալու համար»,- պատմում է բռնադատվածը։

Նա հավելեց, որ իրենց հնարավորություն էին տվել իրենց հետ վերցնել միայն առաջին անհրաժեշտության մի քանի պարագաներ։

Նրա խոսքով՝ իրենց «բարձել» են մեքենան, տարել կայարան ու խցկել բեռնատար վագոն․

«Մեր բախտը բերեց, որ առաջիններից մեկն էինք այդ վագոնում, հարմար տեղ գտանք և գնացքը շարժվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ