Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:44 14-06-2025

Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են, ու գնալով ավելի են սրվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ զինծառայողներին «բանակային մենյուի» նման, գնացուցակով բանակից ազատելու վերաբերյալ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ, քանի որ Սարգսյանը համարձակվել է առանց իր հետ քննարկումներ ունենալու, համաձայնեցնելու, նախագիծ մշակել, ուղարկել Կառավարություն ու դրական եզրակացություն ստանալ:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Հայկ Սարգսյանը որոշել է արդեն նախագիծը քննարկել Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում, վերջինս Սարգսյանին հորդորել է նիստի օրակարգում չընդգրկել հարցը, մինչեւ ինքն ԱՄՆ-ից չվերադառնա: Սարգսյանը չի ենթարկվել Քոչարյանի հրահանգին, ու դիմելով հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին՝ խնդրել է այն օրակարագում ընդգրկել: Անդրանիկ Քոչարյանն էլ, ԱՄՆ-ում տեղեկանալով այդ մասին, զանգահարել է Արմեն Խաչատրյանին, բղավել ու պահանջել անմիջապես չեղարկել նիստը:
Խաչատրյանը, բնականաբար, ենթարկվել է Քոչարյանին: Անգամ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, երբ եկավ ԱԺ, նրան հետ ուղարկեցին թե՝ նիստը չեղարկվում է: Երեկ արդեն Պապիկյանն անձամբ չէր էլ եկել. հայտարարվեց, որ հիվանդ է:
Ներիշխանական բախումները, կարճ ասած, խորանում են, եւ էլի հաղթեց Անդրանիկ Քոչարյանը: Հայկ Սարգսյանի նախագծի երկար քննարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանի ջանքերով նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, իսկ նախագծի քննարկման ողջ ընթացքն ուղեկցվում էր Քոչարյան-Սարգսյան թեժ վիճաբանություններով:
Կարճ ասած՝ հանրության ընկալման մեջ հայտնի «Շիշ բռնողը» եւ ՔՊ-ականներից շատերի կողմից «ծեր աղվես» որակվածը մենամարտի են ելել: Առաջին ռաունդում 1:0 է՝ հոգուտ խորամանկ կենդանու»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են