Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 13-06-2025

Կուզեի, որ ընդդիմությունը հեռացներ Նիկոլին․ աբսուրդ ա, որ թշնամին երկիր ա ղեկավարում․ հարցում

«Արթուր ենք» շարժումը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց է սկսել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու ձևաթղթի տակ խմբակցության 6 պատգամավորի ստորագրությունն արդեն կա։ «Հայաստան» խմբակցությունն էլ հայտնել է, որ իրենց 28 պատգամավորները ևս ստորագրել են այդ ձևաթուղթը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությանը կհաջողվի՞ մինչև ընտրությունները հեռացնել Փաշինյանին»։

Հարցվածների մի մասը նշեց՝ կցանկանար, որ ընդդիմությունը հեռացներ Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ չեն հավատում դրան։

«Ես կուզեմ լրիվ հեռանան՝ Փաշինյանով, նախկիններով, որ հալալ ապրենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ շատ կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։

«Վայ տենց լավ բան ուր ա, որ հեռացնեն, պրծնենք դրանից։ Հերիք ա, կյանքներս կերավ, ինչքան էրեխեքի զոհ տվեց։ Ինչքան շուտ գնա, էդքան մեր օգուտն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը թշնամի է։ «Շատ կուզենայի, որ հաջողվեր, էդ թշնամին, որ մեր երկրում ա։ Աննորմալ երևույթ ա, աբսուրդ ա, որ թշնամին երկիր ա ղեկավարում»,- ասաց նա։

«Փաշինյանը չի հեռանա, որովհետև դրանով իր ա վերջն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը

Ձեզ գուցե հետաքրքրի