Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:05 12-06-2025

Գյումրու մաքսակետում ծրագրային խափանումները վնասում են ավտոներկրողներին

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ավտոներկրող ընկերությունները դիմել են՝ հայտնելով, որ օրեր առաջ խնդիրների են բախվել Գյումրու մաքսակետում։ Այս մասին նա գրառում է արել իր էջում։

«Ինձ ավտոներկրող ընկերություններից զանգահարել էին ու հայտնեցին, որ ուրբաթ առավոտյան տրանսպորտային միջոցները մաքսազերծելուց հետո դրանց բացթողում իրականացնելիս խափանվել է ծրագիրը, պատճառաբանել են, որ չեն կարող մաքսազերծումը անել, ծրագրային խափանում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ պատասխանատուները պատճառաբանել են, թե կարող են սպասարկել միայն ֆիզիկական անձանց, իսկ ՍՊԸ-ների ներկայացուցիչներին ասել են, որ գան երկուշաբթի օրը։ Իսկ երբ երկուշաբթի օրը եկել են, շաբաթ և կիրակի օրերի համար պահանջել են կայանման գումար 5000 դրամ։

«Հերիք չէ, որ կայանման համար գումար են վճարում, մի բան էլ արհեստականորեն էդ ամեն ինչը ձգձգվում է։ Եվ պատճառն էլ ծրագրային է, այսինքն՝ պետական մարմիններն են մեղավոր»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը

Ձեզ գուցե հետաքրքրի