Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:14 11-06-2025

Երբ փորձ է արվում Պրահայում Փաշինյանի քայլը արդարացնել, թե՝ Ռուսաստանն էլ էր ճանաչել, դա մանիպուլյացիա է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վեդրլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ի դեպ, այս առնչությամբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն էլ Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս:

Սա ըստ էության քաղաքականապես անգրագետ արձանագրում է կամ պարզապես մանիպուլյացիա: Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Ֆրանսիան, ԱՄՆ, Իրանը, բոլոր երկրները Արցախը բնականաբար չեն ճանաչում Ադրբեջանից դուրս, քանի դեռ կա հակամարտություն և դրա խաղաղ կարգավորման գործընթաց՝ միջազգային մանդատի ներքո:

Ինքնին այն, որ կա հակամարտության միջազգայնորեն մանդատավորված՝ այն էլ բացառիկ մանդատով սահմանված գործընթաց, արդեն իսկ նշանակում է, որ միջազգային հանրությունն առնվազն թույլ է տալիս Ադրբեջանից անջատված Արցախի տեսական գոյություն:

Ըստ այդմ, առանցքային նշանակություն ունի այն, որ Հայաստանը չհրաժարվի հակամարտության գործընթացում իր սուբյեկտային պատասխանատվությունից: Ավելի շուտ՝ նշանակություն ուներ: Հիմա արդեն, դժբախտաբար՝ չունի, որովհետև Հայաստանը Պրահայում հրաժարվել է հենց դրանից:

Ըստ այդմ, երբ փորձ է արվում Պրահայում Փաշինյանի քայլը արդարացնել կամ հիմնավորել նրանով, թե՝ Ռուսաստանն էլ ճանաչել էր, դա մանիպուլյացիա է կամ քաղաքական գրագիտության պակաս»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում