Ներքին 1 տարի առաջ - 18:26 11-06-2025

Լեզվի կոմիտեն հայերենի իմացությունը ստուգող համակարգ է մշակում․ երբ պատրաստ կլինի այն

Oragir.News-ի տեղեկություններով՝ Լեզվի կոմիտեն հայոց լեզվի իմացությունը ստուգող հատուկ թեստային համակարգ է պատրաստում, որով ստուգվելու է քաղաքացիների, հատկապես՝ տարբեր պաշտոնների հավակնող անձանց լեզվի իմացությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Լեզվի կոմիտեի աշխատակիցը հայտնեց, որ 2024-ի հունիսից մեկնարկել են հայերենի իմացությունը ստուգող և գնահատող համակարգի ստեղծման աշխատանքները: Համակարգը մշակվում է հայերենի լեզվական յուրահատկությունների հիման վրա` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը։

Համակարգը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրա սահմաններից դուրս ստուգել հայերենի իմացությունը՝ ըստ միասնական չափորոշիչների, և ստանալ հայերենի իմացությունը փաստող վկայական։

Հիշեցնենք, որ համակարգը կներդրվի 2027 թվականին: Ծրագրի մանրամասներին կարելի է տեղեկանալ Լեզվի կոմիտեի կայքէջում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ