Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 11-06-2025

ԱԱԾ-ում Նիկոլի շներն են, իր դեմ ոնց գործ կհարուցեն․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քայլեր հաճախ դուրս են Սահմանադրությամբ իր լիազորություններից։ Հերթականն էլ եկեղեցու ներքին կյանքին խառնվելն է։

Վերջին օրերին նա թիրախավորում է եկեղեցուն, հոգևորականներին և անում հայտարարություններ ու քայլեր, որոնք դուրս են որպես երկրի ղեկավար իր լիազորություններից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ ԱԱԾ-ն գործ կհարուցի Փաշինյանի դեմ Սահմանադրությամբ լիազորությունները գերազանցելու համար»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ ԱԱԾ-ն գործ չի հարուցի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կադրերն են։

«Մեծ ուրախությամբ կուզեինք, որ Փաշինյանի դեմ գործ հարուցվեր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել Հայաստանից։

«Իրանց շներն են ազիզ ջան, ոնց կանեն, իր ա դրած մարդիկ են , իրանց համար են աշխատում։ Երկրի մասին ով ա մտածում։ Ոչ թե պիտի հարուցի, այլ ժողովուրդը պետք է դուրս գափետը վերցնի ու ծեծելով վռնդի էս երկրից, միայն դա է միջոցը։ Նա իր ոտով էստեղից չի գնա, հազիվ ընգել ա մոր փորը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլոր ժամանակներում դատավարությունը եղել է կառավարության հովանավորությամբ։
«Իր դրած մարդիկ են, իր դեմ ով ա գործ հարուցելու»,- ասաց նա։

«Երևի չէ, նույն մարդիկ են, ոնց կարող է Փաշինյանի դեմ գործ հարուցեն։ Փաշինյանը պիտի դուրս գա, որ գործ հարուցեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի