Լոռիում կան գյուղեր, որտեղ անասնապահությունն ու հողագործությունը իրենց տեղը զիջել են այլ զբաղմունքների: Հաղպատում, օրինակ, օրեցօր ավելանում են հյուրատները, առևտրի կենտրոններ:
Հաղպատն այն գյուղերի շարքում է, որը հետզհետե քաղաքի են նմանվում: Բարեկարգ ճանապարհներ, մայթեր,մշտական ջուր,գազ քաղաքին կապող տրանսպորտ, Հաղպատն այս ամենը ունի: Շատերն իրենց բնակարանները ամռանը՝ զբոսաշրջային սեզոնի պիկին, վարձով տալիս են հյուրերին:
Հաղպատեցի Արմիկ Քառյանը սակայն թոշակառու է, լավ վերանորոգված բնակարան չունի, վարձով էլ տալ չի կարող: Ապրում է թոշակով ու եռամսյակային հրատապ օգնությունով, որը վերջերս կտրել են: Նպաստի համակարգից օգտվելով, թեկուզ եւ եռամսյակի կտրվածքով, կարողացել է վառելափայտի հարց լուծել, հիմա մտահոգ է ու կարծում է, որ անարդար է միայնակ թոշակառուի սոցիալական օգնությունը կտրելն այն դեպքում, երբ կեսանթոշակը չի բարձրացել: