Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:58 11-06-2025

Պայթյունից տուժածներից 4-ն անչափահաս են․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից

2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է. հայտնում են ՔԿ-ից։

Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում