Նոր մանրամասներ «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունից տուժածների մասին. ԱԻՆ
copy image url

Նոր մանրամասներ «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունից տուժածների մասին. ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 13:59 06-07-2022
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար:

Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած Mazda, Opel և երկու Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

Ամենից շատ դիտված

20:49 Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան
08:46 Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին
14:05 Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կան վիրավորներ
11:15 Չինքնահաստատված ոչնչություն․ Աննա Հակոբյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին
09:27 Նեթանյահուն կոչով դիմել է իսրայելցիներին
18:30 Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց
13:27 Ընտանիքի տան նկուղում աճում է Կարմիր գրքում գրանցված մուտանտ սունկ
14:42 Սիրտս մի քիչ լավ չէր, Լուիզան դեղ բերեց և մնաց մեր տանը․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի պատմությունը
23:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրավունք ունի արձագանքելու այն իրադարձություններին, որոնք ունեն համազգային նշանակություն. Շվեցարիայի հայոց թեմ
09:46 31 տարի անց կորցրեցին նաև ամբողջ Արցախը, քանի որ Շահումյանի դասերը այդպես էլ չսերտեցին

Ձեզ գուցե հետաքրքրի