Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:46 11-06-2025

Առաջարկում ենք ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել․

•Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում է, հանցագործություն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով։

•Իսկ Հայոց Եկեղեցին և նրա միլիոնավոր հետևորդների օրինական իրավունքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հանրային մեծամասշտաբ ու բազմակողմ գործունեություն։

Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց Եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում