Ներքին 1 տարի առաջ - 18:17 10-06-2025

Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

«29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը: Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ երկար դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանքներ են իրականացնում։

Նախարարը նշեց՝ դա իրականացվում է բյուջետային հատկացումների և հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում:

«Մենք երկու հայտ ենք ներկայացրել, որոնցով աշխատանքային գործընթացում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն: Առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի: Գառնին ու Քարերի սիմֆոնիան է՝ որպես մեկ առանձին հայտ և Երևանի ուրարտական ժառանգությունը»,- ասաց նա:

Անդրեասյանը հավելեց՝ տևական ընդմիջումից հետո արդեն լավ առաջընթաց կա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ