Ավելին 1 տարի առաջ - 10:18 10-06-2025

Լոս Անջելեսում բողոքի ցույցերը և անկարգությունները շարունակվում են

Լոս Անջելեսում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են՝ ուղեկցվելով անկարգություններով։ Ցուցարարները հանդես են գալիս ընդդեմ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության, մասնավորապես՝ հականերգաղթային ռեյդերի։

Ցույցերը սկսվել են հունիսի 6-ին և սրվել, երբ հազարավոր մասնակիցներ սկսել են այրել մեքենաներ ու ամերիկյան դրոշներ։ Անվտանգության ուժերը արձագանքել են արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և լուսարձակող նռնակների կիրառմամբ։ Ցուցարարներն իրենց հերթին պատասխանում են քարերով, հրավառությամբ և բարիկադների կառուցմամբ։

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով մեկ օր առաջ քաղաք է մտցվել Ազգային գվարդիան։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նախագահական այս քայլը որակել է որպես սադրիչ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն