Ուղիղ եթեր

Հանրապետության մետրոյի գետնանցման աշխատողները մեկ տարի է զրկված են աշխատանքից

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 16:10 09-06-2025
Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից գետնանցման կրպակներում տարիներ շարունակ գործունեություն իրականացնող անհատ վաճառականները արդեն մեկ տարուց ավելի է՝ զրկված են իրենց աշխատատեղերից։ Քաղաքացիները պնդում են, որ իրենք հանվել են տարածքից՝ դատական խնդիրների պատճառով։

«Մեզ տեղեկացրել են, որ տարածքը ներգրավված է դատական խնդրի մեջ, և այդ պատճառով իրավունք չունենք այդտեղ աշխատելու»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է այնտեղ աշխատող քաղաքացիներից մեկը։

Նրա խոսքով՝ գույքի և տարածքի հետ կապված դատական խնդիրներն արդեն երկար ժամանակ չեն լուծվում, իսկ իրենք տարիներով օրինական կերպով վճարումներ են կատարել և չեն ունեցել որևէ խնդիր։

«Մենք հասկանում ենք՝ կարող են իրավական խնդիրներ լինել, բայց ինչո՞ւ պիտի ժողովուրդը տուժի։ Մեր աշխատանքն ենք անում, իսկ հիմա արդեն մեկ տարի է՝ խնդիրը չի լուծվել։ Հայաստանում դատական գործընթացները տարիներով չեն լուծվում, իսկ մենք առանց եկամտի մնալ չենք կարող»,- ավելացնում է մեր զրուցակիցը։

Ըստ աշխատողների՝ որևէ հստակ պատասխան, թե երբ կամ ինչ լուծում կարող է լինել, մինչ օրս չեն ստացել։ Տարածքի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ՝ դատական գործընթացի ձգձգման պատճառով, իսկ նախկին աշխատողներից որոշները ժամանակավոր նոր տարածքներում են, որոնք անհարմարություն են պատճառում իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ