Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:26 06-06-2025

Արարատ Միրզոյանի կինը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը․ ՔՊ-ն մոռացել է՝ ինչի դեմ էր պայքարում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Ընդդիմախոսները հարց են բարձրացնում՝ արդյոք խնդրահարույց չէ՞, որ բարձրաստիճան պաշտոնյայի կինը նշանակվել է այդ պաշտոնում։

Հարցի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով Oragir.News-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Վերջինս հարցի պատասխանը դիտարկում է երկու տեսանկյունից․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչի դեմ են իրենք պայքարում, ինչի վրայով անցան, որ պաշտոններ զբաղեցնեն, ապա իրենց հանրային բարոյականության տեսանկյունից, բնականաբար, խնդրահարույց է։ Առավել ևս, որ մենք գործ ունենք բավական կարևորագույն, ֆինանսական մեծ հոսքեր ապահովող հիմնադրամի հետ»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ այստեղ է խնդիր տեսնում, և հավելեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է, երբ այն, ինչի դեմ իրենք պայքարում են, հիմա իրենք են անում, մի բան էլ ավելի։

Անդրադարձ կատարելով հարցին, թե ԱԳ նախարարի կինն այս պաշտոնում կարո՞ղ է անաչառ գործել, Մելիքյանը շեշտեց, որ այստեղ խնդիրն անաչառությունը չէ։ Խնդիրն այն է, թե ի՞նչ հիմունքներով է ընտրվել։

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։

Հիշեցնենք նաև, որ ներդրումներ ներգրավող մեկ այլ հիմնադրամում՝ ԱՆԻՖ-ում, նախընթաց տարիներին միլիոններ են յուրացվել, սակայն մինչ օրս քննությունը շոշափելի արդյունքներ չի արձանագրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով