Ներքին 3 տարի առաջ - 20:47 24-02-2023

Զավեշտ․ Երևանի պարեկներն անում են այն, ինչի դեմ պայքարում են

Երևանում տարածված է փողոցների երթևեկելի մասում՝ ավտոկայանատեղերի հատվածում, տարբեր կանգնակներ տեղադրելը, ինչն օրենքով արգելված է:

Խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը Ոստիկանության պարեկային ծառայության հետ մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ շրջայցեր է իրականացնում, ինչը հետո դառնում է իշխանության փիարի հերթական ներկայացումը։

Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում, ապա այդ ամենը տեսանկարահանվում է և ցուցադրվում հեռուստատեսությամբ ու տեղադրվում սոցիալական կայքերի պաշտոնական էջերում։



Oragir.News-ի անանուն ընթերցողը լուսանկարներ է ուղարկել, որոնցում պարզ երևում է, թե ինչպես է Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցում գտնվող ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության շենքի տարածքի մայթեզրին տարբեր առարկաներով փակվել ավտոկայանատեղին:

Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ.

«Ձեր ֆոտոները և հարցը գրավոր ուղարկեք, թող իրենք բացատրեն, թե ինչ է այնտեղ կատարվում»,-ասաց Ոստիկանության աշխատակիցը:

Հուսանք՝ Պարեկային ծառայության բացատրությունը չի ուշանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան