Ներքին 1 տարի առաջ - 19:04 05-06-2025

Ֆիլմեր՝ առանց հայերեն թարգմանության․ Ucom-ը որոշել է գումար խնայել

Ֆիլմերը Ucom-ում չեն թարգմանվում հայերեն։ Արդյոք դա օրենքի խախտում չէ՞։ Պարզելու համար՝ ինչու չեն թարգմանվում, Oragir.News-ը կապ հաստատեց Ucom ընկերության աշխատակցի հետ։

«Ֆիլմերը ցուցադրում ենք այն լեզվով, որը մեզ տրամադրել է տվյալ ալիքը: Եթե չունենք թույլտվություն, չենք թարգմանում: Բայց ամեն դեպքում՝ մենք ունենք ֆիլմադարան։ Այդտեղ հենց ստեղծել ենք Armflix հավելվածով օգտվելու հնարավորություն»,- ասաց Ucom-ի աշխատակիցը:

Սակայն այստեղ խնդիրը այն է, որ Ucom-ը չի ցանկանում հավելյալ գումար ծախսել ֆիլմեր թարգմանելու վրա։

Ըստ Արամ Սողոմոնյանի, որը կրկնօրինակման ռեժիսոր է, գեղարվեստական ֆիլմի թարգմանության համար պահանջվում է 270 հազար դրամ, ներառյալ դերասանների և թարգմանչի աշխատավարձերը։ Անդրադարձ կատարելով այն հարցին, թե օրենքի խախտում չէ՞, որ Ucom-ում հեռարձակվող ֆիլմերը առանց հայերեն թարգմանության են հեռարձակվում, նա շեշտեց, որ այո՛, օրենքի խախտում է։

«Ճիշտն ասած՝ օրենքի խախտում է։ Ես ներկայացրել են տարբեր հարթակներում, որ պետք է պարտադիր լինի կրկնօրինակումը հայերեն, նաև ներկայացրել եմ մանկական էջ-կայք, որտեղ կլինեն անվճար ֆիլմեր»,- ասաց ռեժիսորը և հավելեց, որ հայերեն բազա չունեն և դիտարկում չի արվում դրա համար։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, պարզելու համար՝ արդյոք օրենքի խախտում չէ՞ առանց հայերեն թարգմանության՝ ֆիլմի հերառձակումը։

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՌՀ աշխատակիցն ընդգծեց, որ հերառձակողը պետք է ունենա հեղինակային իրավունք։ Եթե հեղինակային իրավունք ունեն, ապա խախտում չէ։

«Իսկ խախտումների արձանագրման և պատասխանատվության համար իրականացվում է մշտադիտարկում»,- պարզաբանեց աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»