Ներքին 1 տարի առաջ - 16:03 05-06-2025

Մեր ոսկեդարը հիմա է, այսօր. մեր պատմության ոսկեդարն անցյալում չէ․ Հայկ Կոնջորյան

Մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր, ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«Դպրոցական նստարանից սկսած՝ մեզ ասել են, որ մենք փոքր ենք՝ տարածքով, թվաքանակով, ռեսուրսներով։ Բայց միշտ չէ, որ փոքր ենք եղել։ Ժամանակին եղել ենք մեծ, հզոր ու անպարտելի։ Եվ այդ երանելի դարաշրջանը հայ ժողովրդի ոսկեդարն է, որին պետք է ձգտենք վերադառնալ։ Ահա այսպես, դարերով մեզ հետապնդում է հայ ժողովրդի ոսկեդարի ուրվականը։

Առաջին անգամ ես մեր «փոքրության» իրական չափսերը հասկացա 2022 թվականին՝ մի աշխատանքային այցի ժամանակ։ Եվրոպական միության անդամ մի երկրում էինք, քննարկում էինք մեր ընդհանուր խնդիրները։ Հանկարծ, այդ երկրի իմ գործընկեր պատգամավորներից մեկը, հոգոց հանելով՝ ասաց. «դե ձեզ համար հեշտ է խոսել, դուք մեծ երկիր եք»։

Այս հայտարարությունը ինձ մի պահ անակնալի բերեց, որովհետև միաժամանակ և' ճիշտ էր և' սխալ։ Բայց սա մի բան էր, որ ինձ օգնեց առաջին անգամ մեր «փոքրությանը» նայել ուրիշների աչքերով։ Ոչ այն ուրիշների, ովքեր մեզանում սերմանել են փոքր լինելու բարդույթը, իսկ հետո համոզել, որ չենք կարող ապրել առանց մեծ եղբոր փրկության՝ այս անարդար աշխարհում։

Ես տեսա մեր «փոքրությունը» այն ուրիշների աչքերով, ովքեր նայում են մեզ և ակնածանքով ասում, որ մենք կարող ենք ավելին, քան մեզ թվում է, որ արդեն անում ենք ավելին, քան կարող էր թվալ։

Մենք փոքր չենք, մենք մեծ ենք։ Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։

Երբեք, պատմության մեջ ոչ մի վայրկյան, հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր։

Հիմա մեծ ենք, թե՞ փոքր՝ մեր ընտրությունն է»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»