Ներքին 1 տարի առաջ - 12:58 05-06-2025

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը

Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Այցի շրջանակում նախատեսված է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հանդիպումը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, այցելություններ ՀՀ մշակութային տարբեր հաստատություններ։

Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացմանն ու մշակութային համագործակցության զարգացմանը։

Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 6-ին՝ ժամը 14:00-ից, Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի պուրակում, կմեկնարկի վրացական գինու, մշակույթի և ընտանիքի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու վրացական ավանդական խոհանոցին, գինեգործության արվեստին, ինչպես նաև վայելելու «Ռանինա» քառյակի և «Գուֆի լենդ» խմբի բացօթյա ելույթները: Մուտքն ազատ է:

Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլի համերգը, որի ընթացքում կներկայացվեն վրացական ավանդական պարերը, երաժշտությունը և մշակույթը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»