copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:15 05-06-2025

Ինչու են Զվարթնոց oդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11։00-ից սկսած չվերթները հետաձգվել են։

Պարզելու համար՝ ի՞նչն է հետաձգման պատճառը, Oragir.News-ը կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանի հետ, ըստ որի՝ թռիչքուղում իրականացվում են աշխատանքներ։

«Թռիչքուղում իրականացվում են աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ մինչև 14։30 թռիչքներ և վայրէջքներ չեն լինելու»,- պարզաբանեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակը։