Սպորտ 1 տարի առաջ - 23:40 03-06-2025

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Ինտերի» հայտացուցակում՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա Հյուսիսային Ամերիկայում։

«Ինտերը» որոշել է հայտացուցակում ներառել ոչ միայն Մխիթարյանին, այլև թիմի մյուս վետերաններին՝ Ֆրանչեսկո Աչերբիին, Մատեո Դարմյանին և Ստեֆան դե Վրեյին։

Թիմը կմեկնի ԱՄՆ այս ամսվա վերջին՝ պատրաստվելու մրցաշարի մեկնարկին։