Սպորտ 1 տարի առաջ - 18:26 03-06-2025

Մարմնամարզիկներն ամփոփել են Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գոհ են Եվրոպայի առաջնությունում իրենց գրանցած արդյունքներից, հաջորդիվ ձգտելու են ավելիին:

Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ ուրախ է, որ կրկին կարողացավ ոսկե մեդալակիր դառնալ։

«Ուրախ եմ, որ կրկին կարողացա ոսկե մեդալ նվաճել: Իրոք, որ այս առաջնությունը շատ բարդ ստացվեց: Իմ միակ հնարավորությունը մյուս մրցակիցների հետ պայքարում երկու վարժություններն էլ անթերի ու առանց քայլի կատարելն էր: Բոլորին էլ զարմացրել էին իմ երկու ցատկերի անթերի կատարումը»,- նշեց Արթուր Դավթյանը:

Խոսելով ուսի վնասվածքից` Դավթյանն ընդգծեց, որ մինչև աշխարհի առաջնություն կկարողանա վերականգնվել ու լավ պատրաստվել այս տարվա ամենակարևոր մրցաշարին: Հետագա մրցաշարերին մասնակցելն էլ կախված կլինի վնասվածքներից: Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալը կարևորեց օղակների վարժության մասնակից Արթուր Ավետիսյանը. նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

«Իսկապես ուրախ եմ, որ վերջապես ինձ հաջողվեց մեդալ նվաճել: Արդեն քանի տարի է, ինչ տարբեր մրցաշարերում 4-րդ տեղն էի զբաղեցնում: Հույս ունեմ, որ այս մեդալից հետո ես ինքս առավել վստահ կլինեմ: Մեր մարզիչները գոհ են. ուրեմն ես էլ եմ գոհ: Շարունակելու եմ քրտնաջան աշխատել, որ թերությունները վերանան մինչև հաջորդ մրցաշար»,- շեշտեց նա:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտի մրցաշարում ոսկե մեդալակիր դարձած Համլետ Մանուկյանն ուրախ է ոչ միայն իր մեդալի, այլև ամբողջ թիմի գրանցած արդյունքների համար:

«Մեծահասակների առաջնությունում, որին առաջին անգամ էի մասնակցում, իսկապես ուժեղ մրցակցություն էր: Մենք բուն մրցաշարի ժամանակ անում ենք այն, ինչ անում ենք մարզումներին ընթացքում:
Այս ամենում մեծ դեր են խաղում մեր ավագ ընկերները, որոնք մեզ շատ են աջակցում մրցաշարերի ընթացքում: Առանց նրանց աջակցության այս ամենը կարող էր չստացվել»,- շեշտեց նա:

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանի համար նշանակություն չունի, թե մրցաշարը որ տարիքային խմբում է, մրցակցությունը միշտ բարձր է:

«Թե՛ իմ, թե՛ Համլետի համար սա Եվրոպայի մեծահասակների առաջին առաջնությունն էր: Մեր լարվածությունն ու միաժամանակ նաև պատասխանատվության զգացումն ավելի մեծ էր: Փառք Աստծո, որ կարողացանք մեդալակիր դառնալ ու բարձրացնել Հայաստանի դրոշը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»