Ներքին 1 տարի առաջ - 09:33 03-06-2025

Մի՛ սպանեք օձերին․ պաշտպանելով օձերին՝ պաշտպանում ենք բնության հավասարակշռությունը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան գրառումը․

«Հարգելի՛ քաղաքացիներ, վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։

Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։
Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի անբաժան մասն են։ Նրանք ոչ միայն վտանգավոր չեն, այլև օգտակար են՝ կատարելով կարևոր գործառույթ՝ վերահսկելով վնասատու միջատների, մկների և այլ փոքր կենդանիների պոպուլյացիան։

Բոլոր օձերը վտանգավոր չեն, իսկ Հայաստանի տարածքում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Շատ հաճախ մարդիկ առանց տարբերելու՝ սպանում են բոլոր տեսակի օձերին։

Հորդորում ենք՝
Եթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան,
Զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց,
Սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել՝ օձի ներկայության դեպքում,
Համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ, դա խրախուսում է սխալ վերաբերմունք։

Պաշտպանելով օձերին՝ մենք պաշտպանում ենք նաև բնության հավասարակշռությունը»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի