Ուղիղ եթեր
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են
copy image url

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են

Արտաքին 1 օր առաջ - 18:18 02-06-2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 1 ժամից ավելի։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այս անգամ դրանք անցկացվել են ռուսերենով։

Բանակցությունները կայացել են Չիրաղան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:

Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, մայիսի 16-ի համեմատ փոքր-ինչ փոխվել է։ Մասնավորապես, այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։

Ամենից շատ դիտված