Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
copy image url

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Ներքին 1 օր առաջ - 16:43 02-06-2025
Հանրապետության տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենից շատ դիտված