Ներքին 1 տարի առաջ - 16:24 02-06-2025

Նորագավիթում մայթը «զավթած» կիսաքանդ շինությունը վթարային է ու վտանգավոր՝ անցորդների համար. shamshyan.com

Նորագավիթ 1-ին փողոցի փլուզման ենթակա, շինաղբի վերածված 8-րդ տունն ամբողջությամբ մի իսկական պատուհաս է դարձել ոչ միայն բնակիչների ու հետոիտների, այլ նաև վարորդների համար:

Պատը ամբողջությամբ փլուզվել է, իսկ թափված քարերն ու ավազը գրավել են հետիոտոնի համար նախատեսված մայթը:

Բնակիչներն ասում էին.

«Էս շենքը երկար տարիներ է՝ մի իսկական փորձանք է դարձել մեզ համար: Երեխաներին էս ճանապարհով ահը սրտներիս ենք ճանապարհում դպրոց: Նույնիսկ եղել են դեպքեր, որ երեխաները անցնելիս են եղել, քարեր են թափվել, բարեբախտաբար իրենց վրա չի ընկել:

Ում ասես դիմել ենք, պատճառաբանում են, թե տան սեփականատերը պիտի հետևություներ անի, 20 տարուց ավելի է՝ չգտենք էլ՝ տերը Հայաստանում է, թե արտերկրում, բայց մի՞թե դա խանգարում է քաղաքապետարանին ու թաղապատարանին, որ էս խնդիրը լուծեն: Իմացե՛ք, դա առաջին հերթին բնակիչների անվտանգության հետ է կապված: Խնդիրը օր առաջ պետք է լուծվի: Մայթին լցված ամբողջ քարն ու ավազը պիտի հեռացվի, նույնիսկ պետք է տիրոջը գտնել ու պարտավորեցնել, որ շենքը փլուզի, քանի որ այն ապրելու համար պիտանի չէ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»