Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:53 02-06-2025

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանը

Գորիսում տեղի ունեցավ նշանակալի միջոցառում՝ քաղաքի միջազգային կապերի ամրապնդման տեսանկյունից։ Հունիսի 2-ին պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանը՝ հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին հայաստանյան և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գորիսը տարիներ շարունակ առանձնացել է ակտիվ ֆրանկոֆոն գործունեությամբ։ Հյուպատոսարանի ստեղծումը լուրջ հիմք է քաղաքը միջազգային քարտեզում առավել տեսանելի դարձնելու և տարածաշրջանային զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, Գորիսի քույր քաղաք Վիեննեի քաղաքապետն ու նրա տեղակալը, ինչպես նաև հայ և ֆրանսիացի այլ պաշտոնյաներ ու բազմաթիվ հյուրեր։

Միջոցառմանը առանձնակի ոգևորություն հաղորդեց նաև Գորիսի սաների մշակութային ելույթը՝ հայկական և ֆրանսիական երաժշտությամբ ու պոեզիայով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»