Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:48 01-06-2025

Կրակոցներ․ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական այս ագրեսիային․ Անն-Լորանս Պետել

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային: Այս մասին Անն-Լորանս Պետելը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում ՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավար գյուղի վրա։

«Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական այս ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է մարդկանց մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի նրանք փախչեն, և ներխուժի Հայաստան»,- ասված է գրառման մեջ։ Գրառման վերջում Պետելը նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին և Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին՝ նրանց, այսպես ասած, «հուսալի գործընկեր» համարելով Ալիևին:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»