Ներքին 1 տարի առաջ - 21:56 31-05-2025

Նոր մանրամասներ՝ Երևանի կենտրոնում «Kia Forte»-ի և «Infiniti»-ի խոշոր վթարից. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որոշ հանգամանքներ են պարզվել մայիսի 24-ին Երևանի կենտրոնում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է սթափ, «Infiniti»-ի վարորդը ոչ միայն եղել է ոչ սթափ (խմած), այլ նաև ամիսներ առաջ Երևանում նրա մասնակցությամբ ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել, որը քննվում է նույն քննչական բաժնում:

Գլխիվայր շրջված «Kia Forte» ավտոմեքենայի մոտ դրսում հայտնաբերված կասկածելի փաթեթները, որը իրավապահները նմանեցրել էին թմրանյութի, փորձաքննությամբ հերքվել է, որ այն թմրանյութ է, այլ եղել է տպագրության մեջ օգտագործվող ինչ-որ քիմիական նյութ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները հսկայական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են նաև տեսախցիկի արձանագրած տեսանյութեր, որով երևում է, որ այդ կասկածելի փաթեթները մինչև վթարի պահն են ընկած եղել ճանապարհին:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»