Ներքին 1 տարի առաջ - 17:02 31-05-2025

ԵՊՀ-ն մաթեմատիկայից թույլ է. 10 օրից ավելի է` հաշվարկ են անում

Կարեն Հեքիմյանի և ԵՊՀ-ի միջև աշխատանքային վեճը սկսվել է դեռևս 2021 թվականին։ Նա դիմում է գրել աշխատանքից ինքնակամ հեռանալու մասին, հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը, որը սահմանում է՝ գործատուն պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում արձագանքել դիմումին։ Սակայն ԵՊՀ ղեկավարությունը խախտել է օրենքի պահանջը և աշխատակցի դիմումի հաջորդ օրը արձակել ազատման հրաման։

«Ես հենց հաջորդ օրը գնացել էի՝ հետ վերցնելու դիմումս, բայց պարզվեց՝ արդեն հրամանը տրված էր։ Նույն պահին հասկացա՝ սա իրավական խախտում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հեքինյանը։

Հենց այդ պահից էլ սկսվել է իրավական պայքարը։ Դատական գործընթացը անցել է մի քանի ատյան, և հօգուտ Կարեն Հեքիմյանի վճիռներ են կայացվել, մերժվել են ԵՊՀ-ի բողոքարկումները, ուժի մեջ թողնելով աշխատակցի հայցի մասամբ բավարարման որոշումը։ Այսինքն՝ դատարանի որոշմամբ՝ ԵՊՀ-ն պարտավոր է վճարել աշխատակցին հարկադիր պարապուրդի համար։

Սակայն վճռի իրականացումը, ըստ նրա, շարունակվում է ձգձգվել։ 2025 թվականի մայիսի 22-ին Կարեն Հեքիմյանը ԵՊՀ-ից պաշտոնական գրություն է ստացել, որի համաձայն համալսարանն ընդունել է վճռի օրինականությունը և տեղեկացրել, որ ընթացքի մեջ են ֆինանսական հաշվարկները։

«Նամակից անցել է արդեն 10 օր, սակայն որևէ լուր չկա, ո՛չ հաշվարկի արդյունքներն են հայտնի, ո՛չ էլ փոխանցման ժամկետները։ Եվ երբ հարց եմ բարձրացնում, թե ինչու ես չեմ մասնակցում այդ հաշվարկի գործընթացին՝ որևէ արձագանք չկա»,- ասում է նա։

Կարեն Հեքիմյանը դժգոհում է ԵՊՀ աշխատակազմի վերաբերմունքից և աշխատելաոճից՝ նշելով, որ նրանց սխալ վարքագիծը շարունակաբար վնաս է հասցնում բարձրագույն կրթության համակարգի հանդեպ հանրային վստահությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»