Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:49 30-05-2025

Մանկության երազանքից մինչև երաժշտական ստուդիա

Հենրիկ Տեր-Ստեփանյանի մանկության երազանքն էր դհոլ նվագելը. 16 տարեկանից սկսել է նվագել, իսկ այսօր էլ ունի իր ստուդիան։

Ըստ Հենրիկի՝ Գորիսում մեծ դեր ունի դհոլը, սկզբում մարդկանց վերաբերմունքը դհոլի հանդեպ առանձնապես հատուկ չէր՝ ուղղակի խմբակ էր, որ պետք է երեխաները հաճախեին, իսկ այսօր փոխվել է վերաբերմունքը. և՛ ծնողները, և՛ ուսուցիչները անընդհատ նպաստում են, որ երեխաները առաջ շարժվեն և իրենց ապագան այդ ոլորտում տեսնեն։

«Դհոլը մեր հայկական, ազգային գործիքն է, օր օրի Գորիսը դառնում է մշակութային քաղաք, ու մի փոքրիկ մշակութային ճյուղի մաս էլ դհոլն է, որ մենք փորձում ենք, ճիշտ ու հայկական ռիթմերով համեմված, փոխանցել մեր հանդիսատեսին»,- պատմում է Հենրիկը։

Մանրամասները՝ տեսանյութում: