Ներքին 1 տարի առաջ - 18:39 29-05-2025

Բազմազավակ ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր․ մանրամասներ՝ Նորատուսի ցավալի միջադեպից

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա ընտանքի անդամների հետ դուրս է գալիս և նկատում, որ գայլերը հոշոտել են 70-ից ավելի մայրացու ոչխարներին ու գառներին։ Գյուղացիները ուզում են հավատալ, որ մարզպետը օգնության ձեռք կմեկնի։

Oragir.News-ը դեպքի հետ կապված մանրամասներ ստանալու նպատակով զրուցեց Նորատուս գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանի հետ։

«Ընտանիքին ճանաչում էի, մեր գյուղացիներն են, 75 ոչխար են կորցրել։ Մենք էլ հանձնաժողով ենք կազմել, տեսնենք կառավարությունը օգնություն կհատկացնի, թե՞ ոչ։ Մարզպետը պատրաստ է այդ ընտանիքին օգնության ձեռք մեկնել։ Իրենց ապրուստի միջոցն էր։ Արայիկ Հայրապետյանը գիշերը ժամը մեկի սահմաններում ձայներ է լսել, մինչև տանից դուրս է եկել, գայլերը փախել են»,- մեզ հետ զրույցում պատմեց վարչական ղեկավարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին