Ներքին 1 տարի առաջ - 15:42 29-05-2025

«Խունկով կապուչինո», «օրհնված ջուր»․ մատուռը ֆրեշի կետի՞ է վերածվել

Լիոնի այգու, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է որպես Թոխմախի այգի, հարակից տարածքում գործում է թարմ քամված հյութերի (ֆրեշի) վաճառքի կետ, որի շինությունը նման է մատուռի։

Այս փաստը մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքացիների մոտ, քանի որ բոլորին թվում է, թե դա մատուռ է, և պարզ չէ, թե ինչու է այգու տարածքում նման շինություն հայտնվել։

Oragir.News-ը այցելեց տվյալ տարածք և նկարահանեց մատուռի նմանվոց շինույթունը։ Նշենք, որ այն սոցիալական մեդիայում ևս մեծ քննարկումների առարկա է դարձել։ Zona Positive-ն իր ինստագրամյան էջի նկարը անվանել է «Հայր Եղիշեյի ֆռեշնո՞ց», իսկ Դավիթ Գռաֆ օգտատերն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով տվյալ ֆրեշի վաճառքի կետի նկարը, մեկնաբանություն է գրել՝ «Խնկով կապուչինով ու օրհնված ջրով ֆռեշ են երևի տալիս»:

Oragir.News-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։ Վերջինս նշեց, որ այս մասին տեղեկություն չունի, սակայն ուսումնասիրելուց հետո կստանանք պարզաբանում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»