Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:45 28-05-2025

Փաշինյանը՝ ժողովրդի դեմ․ ի՞նչ է պահանջել Լավրովը ԶՊՄԿ-ի թեմայով 

Ժողովրդի մի մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր չի գործում ժողովրդի դեմ։ Մի մասն էլ կարծում է, որ նրան հետաքրքրում են փողն ու իշխանությունը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) հայց է ներկայացրել գործադուլի մասնակիցների դեմ՝ խաղաղ և օրինական պայքարի համար։ 2025թ. հունվարի 31-ից փետրվարի 11-ը մենք իրականացրել ենք գործադուլ՝ պայքարելով աշխատանքային պայմանների բարելավման համար։ Այս խաղաղ գործողության համար ԶՊՄԿ-ն մեզ վրա ներկայացրել է 4.7 միլիարդ դրամի պահանջ և արդեն իսկ արգելանք է դրվել մեր գույքի վրա»,- գրել գործադուլի խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Ինչո՞ւ են այսպիսի մեծ պահանջ ներկայացնում գործադուլավորներին, և ի՞նչ հետևանք կունենա այս ուշագրավ գործընթացը։

Օրեր առաջ Երևան այցելած ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ՀՀ ԱԳ նախարարի հետ ասուլիսում ընդգծեց ՀՀ-ում ռուս գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը, ակնարկելով, որ այդ թեմայի շուրջ բանակցել են ՀՀ-ի հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց: 22 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն է։ Այսինքն՝ գործադուլից վնաս կրել են ռուս գործարարն ու ՀՀ կառավարությունը։ Ռուս գործարարի շահերի պաշտպանը ՌԴ-ն է։ Ենթադրելի է, որ Լավրովը խոսել է ԶՊՄԿ-ի մասին, որը ՌԴ-ին ևս շահույթներ է պարգևում։

Տարածված կարծիք կա, թե գործադուլի իրական հրձիգը Նիկոլ Փաշինյանն է։ 2025-ի հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարեց, որ ՀՀ-ն 2024-ին ԶՊՄԿ 22 տոկոս բաժնեմասից 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել։ Աշատակիցներն էլ, հավանաբար, ոգևորվեցին հրապարակված ահռելի թվերից ու բարձրացրին սոցիալական պահանջներ։ Այսինքն՝ եթե իրենց աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարությունը մեծ շահույթ է ստանում, ապա թող բարելավի այդ շահույթն ապահովողների բարեկեցությունը, բարձրացնի աշխատավարձը և այլն։ Սա տրամաբանական, հիմնավոր, արդար, արժանապատիվ պահանջ էր։

Մինչ այդ չէին բարձրացվում նման պահանջներ, քանի որ ամբողջովին օտարն էր շահագործում։ ԶՊՄԿ-ից գոյացած շահույթը հոսում էր օտար գրպան, ՀՀ-ին վճարվում էին հարկեր։ Երբ ՀՀ կառավարությունը դարձավ 22 տոկոսի բաժնետերը, ապա աշխատակիցները ոգևորվեցին, հույսով լցվեցին, որ ՀՀ կառավարությունն, ի տարբերություն օտարի՝ հոգատարություն կդրսևորի, աշխատավարձ կբարձրացնի և այլն։ Իսկ 33 մլրդ շահույթի մասին ակնարկն էլ ամբողջացրեց այդ ոգևորությունը։

Լավատեսները կարծում են, թե դատարանը կհարգի ՀՀ օրենքներով նախատեսված գործադուլի իրավունքը, ԶՊՄԿ պահանջը կմերժի, 8 աշխատողներն էլ կվերականգնվեն աշխատանքի։

Սակայն առավել տարածվում են հոռետեսական վարկածներ։ Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ական իշխանությունները մի շարք հարցերում կրավորական կեցվածք են ընդունել ռուսական պահանջների առաջ, ապա ենթադրելի է, որ այս դեպքում ևս Փաշինյանը կընկրկի, ռուսների հետ ձեռք-ձեռքի կգործեն հայ ժողովրդի դեմ։ Այս դեպքում՝ դատարանն, անտեսելով գործադուլի իրավունքը, կբավարարի ԶՊՄԿ 4,7 մլրդ դրամի պահանջը, որը կգանձեն ժողովրդից ու համամասնորեն կաբաժանեն ռուս գործարարի, ՌԴ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Լավագույն դեպքում ՀՀ կառավարության ղեկավարն ընդունելով իր մեղքի բաժինը, կառաջարկի, որ ՀՀ կառավարությունը ստանձնի գործադուլի պատճառով ԶՊՄԿ-ին հասցված վնասի փոխհատուցումը։ Տարեկան 33 մլրդ դրամ շահույթ ստացողը տեսականորեն կարող է 4,7 մլրդը վերադարձնել։ Հավանաբար՝ այս պահանջն է բարձրացրել Լավրովն օրեր առաջ Երևան կատարած այցի ժամանակ։

Կարճ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը հարգի ՀՀ օրենքով երաշխավորված գործադուլի իրավունքը, քաղաքական պատասխանատվություն ու մարդասիրական խիզախություն դրսևորի, ապա ԶՊՄԿ 8 աշխատակիցները վնաս չեն կրի ու կվերականգնվեն աշխատանքի։ Հակառակ պարագայում կապացուցվի, որ Փաշինյանը ժողովրդին վերաբերվում է օտարի պես, գործում է ժողովրդի դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար