Ներքին 1 տարի առաջ - 15:18 29-05-2025

«Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 

«Վերջերս մի քանի եկեղեցի, տաճար այցելելուց հետո հարց եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, ասում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, որը կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք էդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, մարդը մտնում է եկեղեցի՝ հոգևոր հաղորդակցության․

«Բայց մտնում ես, տեսնում՝ այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, ինչ-որ մեկի կոշիկները, մեկը կռավաթ է բերել, դրել։ Ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, հարգելի ներկաներ։ Ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները»։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

«Ես արդեն իմ որոկումները երեք լրատվամիջոցների տվել եմ։ Ասելիք չունեմ։ Մեր այն եկեղեցիներում է ցեմենտ լցված, որոնք չունեն կից խորդանոց։ Չուլանի հայերենը խորդանոցն է, եթե չգիտի, թող սովորի։ Մենք չուլանացված եկեղեցի չունենք։ Հակառակը՝ չուլանացված եկեղեցիները մեկ առ մեկ դարձնում ենք եկեղեցի»,-ասաց Աջապահյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում